ARMstrong

«‎Կայքերի ստեղծում»‎ դասընթաց

Միջոցառումներ

Ծանոթացեք` Հայկն է, «‎Հմտությունների դպրոց»‎ ծրագրի շրջանակում իրականացվող «‎Կայքերի ստեծում»‎ դասընթացի շրջանավարտը։ Ունենալով բազային գիտելիքներ ծրագրավորման ոլորտից` Հայկը որոշում է ամրապնդել իր գիտելիքները և ավելի խորացված սովորել վեբ ծրագրավորում:

Հաջողությամբ ու բարձր առաջադիմությամբ ավարտելով «‎Կայքերի ստեղծում»‎ երկամսյա դասընթացը` նա աշխատում է BAL LAB-ի թիմում, որպես վեբ ծրագրավորող և արդեն իսկ ավարտին է հասցրել մի շարք կարևոր նախագծեր: Հմտությունների դպրոց ծրագրի ողջ թիմը Հայկին մաղթում է մասնագիտական բարձունքների նվաճում և նորանոր հաջողություններ։

«Հմտությունների դպրոց» ծրագիրն իրականցվում է «ԱՐՄ ստրոնգ» ՀԿ-ի կողմից «Համայնքային աղքատության հաղթահարում․ կիրառական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան, Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ և «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամ կազմակերպություններից կազմված կոնսորցիումի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:

385274691_703030821865704_8257379455694115206_n

Share This :

Նվիրատվություններ