«3 ՀՅՈՒՐ» նախագիծն այս անգամ խոսեց իրավագիտության մասին
Միջոցառման երեք հյուրերը կիսվեցին իրենց փորձով, խոսեցին մասնագիտության դժվարությունների և առանձնահատկությունների, կրթության և աշխատանքի ընթացքի մասին։
Հանդիսատեսը ակտիվ մասնակցություն ունեցավ միջոցառմանը՝ հյուրերին հարցեր ուղղելով կրթական համակարգի, արհեսատական բանականության ազդեցության, օրենսդրական փոփոխություններին արձագանքի և աշխատանքում հանդիպած իրավիճակների մասին։
Հյուրերը, իրավագիտությանը ավելի լավ ծանոթանալու համար, առաջարկեցին դիտել հետևյալ ֆիլմերը 🎬
«Պելիկանների գործը» / «The Pelican Brief»
«Դատավորը» / «The Judge»
«Կնքահայրը» / «The Godfather»
«Լինկոլնի փաստաբանը» / «Lincoln’s lawyer»
«Քաղաքացիական հայց» / «Civil Action»
Միջոցառումը ուղիղ հեռարձակվել է ARM strong Community Development Program-ի ֆեյսբուքյան էջում, որը կարող եք դիտել այստեղ՝ https://fb.watch/l5r1f9Gxiq/?mibextid=cr9u03
Միջոցառումն իրականացրեց BAL LAB մարքեթինգի և ստեղծարար գործակալությունը, ARM strong Community Development Program-ի և Gyumri Technology Center-ի աջակցությամբ։