«Կայքերի ստեղծում» Դասընթաց
Ծանոթացեք` Հայկն է, «Հմտությունների դպրոց» ծրագրի շրջանակում իրականացվող «Կայքերի ստեծում» դասընթացի շրջանավարտը։ Ունենալով բազային գիտելիքներ ծրագրավորման ոլորտից` Հայկը որոշում է ամրապնդել իր գիտելիքները և ավելի խորացված սովորել վեբ ծրագրավորում:
Հաջողությամբ ու բարձր առաջադիմությամբ ավարտելով «Կայքերի ստեղծում» երկամսյա դասընթացը` նա աշխատում է BAL LAB-ի թիմում, որպես վեբ ծրագրավորող և արդեն իսկ ավարտին է հասցրել մի շարք կարևոր նախագծեր: Հմտությունների դպրոց ծրագրի ողջ թիմը Հայկին մաղթում է մասնագիտական բարձունքների նվաճում և նորանոր հաջողություններ։
«Հմտությունների դպրոց» ծրագիրն իրականցվում է «ԱՐՄ ստրոնգ» ՀԿ-ի կողմից «Համայնքային աղքատության հաղթահարում․ կիրառական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան, Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ և «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամ կազմակերպություններից կազմված կոնսորցիումի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: